17 մայիսի 2012 - 16:24 AMT
Հայ ուսանողները կարող են մասնակցել ամառային դասընթացներին Հունաստանում

«Foundation for Hellenic World» հիմնադրամը՝ Աթենքի համալսարանի և Օնասսիս մշակութային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնում է Plato’s Academy: ԻՆչպես հայտնում են ԿԳՆ հասարակության հետ կապերի բաժնից` The development of Knowledge and Innovative ideas ծրագիրի շրջանակում հուլիսի 16-29-ը կազմակերպվելու են 15-օրյա ամառային դասընթացներ աշխարհի տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար։

Ծրագրի կազմակերպիչները կհոգան դասընթացների անցկացման, ուսումնական նյութերի տրամադրման, ուսանողների սննդի և կեցության ծախսերը։ Երևան-Աթենք-Երևան ճանապարհածախսը հոգում են մասնակիցները։ Ամառային դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և մասնակցության հայտաձևը տեղակայված են http://summerschool.fhw.gr/http://summerschool.fhw.gr կայքէջում։ Հայտերը պետք է լրացնել առցանց՝ մինչև մայիսի 30-ը: