17 մայիսի 2012 - 21:12 AMT
Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ոստիկանությունները պատրաստվում են ՉԼ-ի եզրափակչում երկրպագուների բախումներին

Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ոստիկանությունները համատեղ նախապատրաստվում են կանխելու Մյունխենում Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիի» և «Բավարիայի» երկրպագուների միջև հնարավոր բախումները, հաղորդում է The Sun-ը:

Ոստիկանությունը մտավախություններ ունի, որ 400 գերմանացի և բրիտանացի խուլիգաններ պայմանավորվել են զանգվածային անկարգություն կազմակերպել:

«Մենք պատրաստ ենք ցանկացած անսպասելի իրավիճակի»,-ընդգծել են գերմանական ոստիկանությունում: