17 մայիսի 2012 - 19:38 AMT
Էնդի Մարրեյ. Ինձ նկատողություն են արել նրա համար, որ ես վիճում էի անգլերենով, իսկ Նալբանդյանին, ով իսպաներենով` ոչ

Բրիտանացի Էնդի Մարրեյը մեկնաբանել է այն փաստը, որ Հռոմում «Մաստերսի» երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանի դեմ մենամարտում, նրան նկատողություն են արել նրա համար, որ նա վիճում էր անգլերենով, իսկ Նալբանդյանին, ով վիճում էր իսպաներենով` ոչ:

«Ես կանոնավոր կերպով վիճում եմ կորտում: Ես փորձում եմ զսպել ինձ, սակայն երբեմն մոռանում եմ` որտեղ եմ: Գիտեմ, որ դա ճիշտ չէ»,-թենիսիստնի խոսքը հաղորդում է Tennis.com-ը: