17 մայիսի 2012 - 21:02 AMT
ՆԱՄ-ում կայացել է Մարիա Ալավերդյանի մենահամերգը

Մայիսի 17-ին Նարեկացի արվեստի միությունում կայացել է Մարիա Ալավերդյանի մենահամերգը: Սա երգչուհու առաջին մենահամերգը չէ. նա նախկինում ունեցել է բազմաթիվ մենահամերգներ:

Ալավերդյանի խոսքով, Հայաստանում ավելի հյուրընկալ են և գնահատում են արվեստը, միաժամանակ տալիս են բացառիկ հնարավորություն համերգներ կազմակերպել ու չվճարել դրա համար:

«Կոմիտասն անսպառ ոգեշնչման աղբյուր է, սակայն ես տարբեր ոճի երաժշտություն եմ սիրում կատարել: Պատրաստվում եմ առաջիկայում կոմպոզիտորներին նվիրված համերգներ ունենալ, այդ թվում` Սայաթ-Նովային նվիրված”,-ասել է երգչուհին: