18 մայիսի 2012 - 09:53 AMT
«Հրապարակ». Աբրահամյանը չէր մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստին, քանի որ «էական բան չէր լինելու»

Թերթը գրում է, որ երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ներկա էր «ողջ Հանրապետական էլիտան` չէր մասնակցու միայն ԳՄ ադնամ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Աբրահամյանը վատառողջ է. դեռևս նախորդ օրը ՀՀԿ-ականները տեսել էին, որ Արգամիչը գրիպով հիվանդ է և խուսափում է շփվել իրենց հետ: Սակայն, ըստ ամենայնի, նա տեղեկացված էր, որ երեկվա նիստում ոչ մի էական բան չի լինելու, դրա համար չէր եկել»: