18 մայիսի 2012 - 13:41 AMT
Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը կզբաղվի ժամկետանց ապրանքներով մարզերում

ՀՀ գյուղնախարարությանը կից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայիսի 28-ին ձեռնամուխ կլինի դիտարկմանը սնդդամքերթի մարզային շուկաներում: Այդ մասին մայիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սննդամթերքիի անվտանգության պետական ծառայության» պետ Աբրամ Բախչագուլյանը: «Դիտարկումը կանցկացվի հեռավոր մարզերում, որտեղ ժամկետանց ու չմակնշված ապրանքների իրացման ռիսկը շատ ավելի մեծ է Երևանի համեմատ»,-ասել է նա:

Ինչպես ասել է Բախչագուլյանը, առաջին հերթին կուսումնասիրվեն ամենառիսկային շուկաները՝ կաթնամթերքի, մսի ու մանկական սննդի: Այդ նպատակով կառույցին կից արդեն ստեղծվել է հանրային կոմիտե, որին անդամակցում են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դիտարկման արդյունքում ժամկետանց ու չմակնշված սնունդը կառգրավվի: