18 մայիսի 2012 - 13:52 AMT
Հունիսի 1-ից ստուգումներ կանցկացվեն մսի և պաղպաղակի շուկաներում

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» հունիսի 1-ից ձեռնամուխ կլինի պլանային ստուգումներին մարդու առողջության համար առավել ռիսկային շուկաներում: Այդ մասին մայիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է պետկառույցի պետ Աբրամ Բախչագուլյանը: Մասնավորապես, ըստ նրա, ստուգումներ կիրականացվեն մսի, պաղպաղակի, ձվի և այլ շուկաներում:

Խախատումների հայտնաբերման դեպքում մեղավորները կտուգանվեն: Տուգանքի առավելագույն չափը 300 հազար դրամ է, եթե խախտումները սպառնում են մարդու առողջությանը՝ 500 հազար դրամ: