18 մայիսի 2012 - 16:41 AMT
Յամայկան և Քաթարը դարձել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ

Յամայկան և Քաթարը դարձել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայի` IIHF, անդամ: Նման որոշում կայացվել է IIHF ամենամյա կոնգրեսի ժամանակ, որի մեջ մտնում են 72 երկրների հոկեյի ֆեդերացիաներ: Յամայկան ստացել է ասսոցացված անդամի կարգավիճակ, իսկ Քաթարը, անցնելով աուդիտի գործընթաց, դարձել է լիիրավ անդամ:

Յամայկան դարձել է կարիբյան տարածաշրջանի առաջին երկիրը, որը ներառվել է IIHF-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: