18 մայիսի 2012 - 17:23 AMT
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2011-12թթ. խաղաշրջանի «Շախտյորի» լավագույն խաղացողը

«Շախտյորի» պաշտոնական կայքում թիմի երկրպագուները հնարավորություն ունեին որոշելու «հանքափորների» լավագույն խաղացողին 2011-2012թ. խաղաշրջանում Պրեմիյեր լիգայի ելույթներում: Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 1250 մարդ: Ժամանակն է ամփոփել արդյունքները:

Ըստ երկրպագուների, «Շախտյորի» լավագույն խաղացող է ճանաչվել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա օգտին քվեարկել է 474 մարդ՝ 37,92 տոկոսը: 417 երկրպագու՝ 33,36 տոկոսը նախապատվությունը տվել է կիսապաշտպան Ռազվան Ռացին, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում է Վիլլիանը: Բրազիլացու արդյունքն է 69 ձայն կամ 5,52 տոկոս: