18 մայիսի 2012 - 17:48 AMT
«Արմավիան» մտադիր չէ հրաժարվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռներից

Ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը մտադիր չէ հրաժարվել երկրորդ Sukhoi Superjet 100-ից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: «Երկրորդ Sukhoi Superjet 100-ը հավանաբար ավիաընկերության տրամադրության տակ կլինի հունիսին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է առաջին ինքնաթիռին, ապա, ըստ նրա, այն շահագործվում է ըստ ժամանակացույցի:

Մեքսիկական Interjet ավիաընկերությունը, ինչպես և ռուսական «Աերոֆլոտը», ևս մտադիր չէ հրաժարվել Sukhoi Superjet 100-ից և պատվիրելու է 20 լրացուցիչ ինքնաթիռ:

Ներկայումս կա Sukhoi Superjet 100-ի 170 պատվեր: