18 մայիսի 2012 - 17:41 AMT
Թուրքիան սպառնում է Կիպրոսում գաղի ծովային արդյունահանման մրցույթին մասնակցող ընկերություններին

Թուրքիան սպառնացել է Կիպրոսում գաղի ծովային արդյունահանման մրցույթին մասնակցող ընկերություններին պայմանագրերի խզումովվ: Ինչպես հայտնում է MIGNews-ը, Անկարան կարգելափակի իր էներգետիկ ռեսուրսները մրցակիցների միջև տարաձայնությունների պատճառով, որոնք չեն կարողանում որոշել, թե ով ավելի շատ իրավունք ունի օգտվելու Միջերկրական ծովի հսկայական պաշարներից:Համապատասխան հայտարարություն է տարածեկ Թուրքիայի ԱԳ նախարարությունը:

«Կիպրոսի թուրքերը բնական ռեսուրսների օգտագործման նույնքան իրավունք ունեն, որքան հույները: Երկու համայնքները միասին պետք է որոշեն, թե ինչպես օգտագործել ռեսուրսները»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիան չի ցանկանում ճանաչել Նիկոսիայի կառավարությունը, որը ողջ մնացած աշխարհը համարում է Կիպրոսի միակ օրինական իշխանությունը: