18 մայիսի 2012 - 17:26 AMT
Ոստիկանությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված «ծեծի ենթարկվող աղջկա» տեսագրությունը

Facebook սոցիալական ցանցում այսօր լայնորեն տարածվել է տեսագրություն, որում երիտասարդ մի աղջիկ բռունցքներով, ծնկով դաժանաբար ծեծում է մյուս աղջկան։ Վերջինս, սակայն, կուչ եկած մնում է գետնին և չի պատասխանում հարվածներին։

PanARMENIAN.Net-ին ոստիկանությունից հայտնեցին, որ այժմ այս տեսագրությունն ուսումնասիրվում է, և այնտեղ երևացող անձանց տվյալները ճշտվում են: