18 մայիսի 2012 - 19:47 AMT
Վահրամ Աթանեսյան. Ռոդայլենդյան բանաձևն Արցախի մասին կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԱՄՆ իշխանություններին Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունումը մեկնաբանելու վերաբերյալ PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքին ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը պատասխանել է, որ դա այդ միանգամայն հաճելի իրադարձությունը դժվար թե կարողանա ինչ-որ կերպ ազդել ԱՄՆ գործադիր իշխանությունների դիրքորոշման վրա: Նրա խոսքով` ԱՄՆ-ում լայնորեն տարածված է գործադիր մարմինների որոշումները, կոչերը կամ դիրքորոշումը գործադիր իշխանությունների կողմից հերքելու պրակտիկան, ինչի վառ օրինակը Հայոց ցեղասպանությունն է, որն ընդունվել է նահանգների մեծամասնության կողմից, բայց ոչ` դաշնային գործադիր իշխանության: Աթանեսյանը հաղորդել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն արդեն հասցրել է հանդես գալ ելույթով, որում ասել է, որ այդ որոշումը չի ներկայացնում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը:

Չնայած դրան, Արցախի ներկայացուցիչն ընդգծել է, որ նահանգի խորհրդարանի այդ որոշումը կարող է նախադեպ դառնալ ԱՄՆ այլ նահանգների, ինչպես նաև ամբողջ աշխարհում այլ երկրների օրենսդիր մարմինների համար:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը նաև կոչ է անում ԼՂՀ-ին շարունակել` որպես ազատ և անկախ երկրի զարգացման ջանքերը, ինչպես նաև բարձր է գնահատվում միջազգային հանրությունում Արցախի կառուցողական ներգրավվածությունը և առկա տարածաշրջանային խնդիրները լուծելու նրա ձգտումը:

«Ես շնորհակալ եմ Ռոդ-Այլենդի օրենսդիրներին` Ղարաբաղի անկախության ձգտումներին աջակցող բանաձև ընդունելու համար և հուսով եմ, որ մարդու իրավունքներին և հավատարմությունը արդարությանը օրինակ կծառայեն նրա գործընկերների համար ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի այսօր ԱՄՆ-ն, աջակցելով ԼՂՀ-ին, ցուցադրի, որ կողմ է այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որ ժողովրդավարությունը կարող է ծագել նաև հակամարտությունում: Հուսով եմ, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը հնարավոր կլինի պահպանել առանց մարդկային կորուստների»,-հայտարարել է կոնգրեսական Ջեյմս Լանջևինը:

«20 տարի առաջ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էր Խորհրդային Ադրբեջանից անկախանալու համար: Այսօր ես Ղարաբաղի հետ միասին տոնում եմ անկախության, բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը»,-իր հերթին հայտարարել է կոնգրեսմեն Դևիդ Սիսիլլին: