Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստն այսօր հայտարարել է, որ Իրանի ու վեց համաշխարհային տերությունների միջև բանակցությունների արդյունքում պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ պարսիկ դիվանագետի, միայն դա կարող է վկայել, որ Իրանի գործընկերները մտադիր են լուրջ բանակցություններ վարել Իրանի հետ:
Բանակցությունները մեկնարկում են Բաղդադում մայիսի 23-ին: Բանակցություններում Իրանի գործընկերները կլինեն ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան: