19 մայիսի 2012 - 15:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը վերականգնվել է

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ի ժամը 15:00-ի դրությամբ ճոպանուղու աշխատանքը վերականգնված է: «Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն ՏիգրանՂազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել էին, որի պատճառովճոպանուղին ժամանակավորապես չէր գործում: Տեղացի և շվեյցարացի մասնագետների ջանքերով կարճ ժամանակահատվածում կարգաբերվեցին կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը:

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը ներողամտություն է հայցում ` պատճառած անհարմարությունների համար:

ՖՈՏՈՇԱՐՔ