19 մայիսի 2012 - 17:28 AMT
ՎԶԵԲ-ը որոշել է ստեղծել ներդրումային հիմնադրամ` արաբական տնտեսություններում ներդրումներ կատարելու համար

Այսօր ՎԶԵԲ-ը որոշում է կայացրել ստեղծել 1 մլրդ եվրոյի ներդրումային հիմնադրամ, որտեղից ֆինանսավորվելու են արաբական երկրների տնտեսությունները, հաղորդում է ռուսական թերթը` հղելով բանկի ներկայացուցիչներին:

Ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը մտադիր է ներդրումներ կատարել 4 երկրների տնտեսություններում` Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի և Թունիսի:

Ինչպես սպասվում է, առաջին նախագծերը կմեկնարկեն սեպտեմբերին: ՎԶԵԲ ղեկավարությունը ծրագրում է, որ այդ երկրներին ֆինանսավորում տրամադրելը կարող է հանգեցնել նաև մասնավոր ներդրումների: