21 մայիսի 2012 - 11:51 AMT
Yahoo-ն վաճառել է չինական Alibaba ինտերնետ-խանութի բաժնետոմսերի 20 տոկոսը 7,1 մլրդ դոլարով

Yahoo! Inc. հայտարարել է չինական Alibaba ինտերնետ-խանութի բաժնետոմսերի 20 տոկոսը նույն այդ ընկերության 7,1 մլրդ դոլարով վաճառելու մասին: Ըստ գործարքի, Yahoo-ն 6,3 մլրդ դոլար կստանա կանխիկ գումարով և ևս 800 մլն դոլար Alibaba-ի արտոնյալ բաժնետոմսերի տեսքով, հայտնում է Associated Press-ը:

Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում:--