21 մայիսի 2012 - 13:29 AMT
Բեյրութում նոր բախումներ են տեղի ունենում

Անցած գիշեր Հարևան Սիրիայի նախագահի կողմնակիցների ու հակառակորդների բախումների արդյունքում Բեյրութում երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավոր են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաքում սունի կրոնավորի սպանությունից հետո, որն անհամաձայնություն է հայտնել Սիրիայի կառավարության գործողությունների հետ:

Դիտորդները նշում են, որ բախումները կարող են կրկին բորբոքել հակամարտությունը լիբանանցի սունիների ու շիաների միջև: