21 մայիսի 2012 - 16:56 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թնակարժեք մետաղների գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 21.05.12-27.05.12թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, ոսկի` գնման գին` 18361.51 (-184.66), բացթողնման գին` 19958.16 (-200.17), արծաթ` գնման գին` 329.08 (-8.96), բացթողնման գին` 357.70 (-9.74), պլատին` գնման գին` 17014.42 (-380.28), բացթողնման գին` 18493.93 (-413.35), պալադիում` գնման գին` 7053.95 (-137.75), բացթողնման գին` 7667.34 (-149.72) դրամ: