21 մայիսի 2012 - 19:23 AMT
Թուրքիան մտադիր է դառնալ տիեզերական սարքեր արտադրող երկրներից մեկը

Թուրքիան մտադիր է դառնալ տիեզերական սարքեր արտադրող երկրներից մեկը` իր արբանյակների քանակի ավելացման հաշվին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, հաղորդվում է, որ մինչև 2019թ «Թյուրքաստ» ընկերությունը ծրագրում է մոլորակի 70 տոկոսը գրավել իր արբանյակների միջոցով:

«Թյուրքաստ» ընկերության գլխավոր տնօրեն Օզկան Դալբայի խոսքով, մինչև 2014թ Թուրքիան տիեզերք կուղարկի 2 նոր հեռուստահաղորդակցման ՏՍ` «Թյուրքաստ 4Ա» և «Թյուրքաստ 4Բ»: Նա նշել է, որ արբանյակների շահագործման հետ կապված խնդիրներ չկան: