21 մայիսի 2012 - 19:30 AMT
Միշել Պլատինի. Միայն խաղացողները կարող են պահպանել ֆուտբոլի անաղարտությունը

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իտալական Sky Sport հեռուստաալիքին տված հարցազրույցում ևս մեկ անգամ նախազգուշարել է ֆուտբոլիստներին նախապես պայմանավորված խաղերի մասին և մեկնաբանել EURO-2012-ի քաղաքական բոյկոտի մասին լուրերը:

«Միայն խաղացողները կարող են պահպանել ֆուտբոլի անաղարտությունը: Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք վաճառել են խաղերը, իմ օրոք այլևս երբեք չեն խաղալու ֆուտբոլ: Այս կերպ մենք պետք է պաշտպանենք խաղը»,-ընդգծել է նա:

Պլատինին ընդգծել է, որ շատերը հայտարարել են, որ ներկա չեն գտնվի առաջնությանը, սակայն նրանք հրավիրված չեն էլ եղել, այնպես որ դա խնդիր չէ: