21 մայիսի 2012 - 17:13 AMT
Ուկրաինայում EURO-2012-ի խաղերի տոմսերը գրեթե սպառվել են

Ուկրաինայում EURO-2012-ի խաղերի տոմսեր գրեթե չեն մնացել, դրանք արագ տեմպերով են վաճառվում, հայտարարել է մրցաշարի ուկրաինական մասի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին:

«Տոմսեր գրեթե չեն մնացել: Վերջին 2 շաբաթների ընթացքում Ուկրաինայում ֆանտաստիկ քանակությամբ տոմսեր են իրացվել»,-ասել է Լուբկիվսկին:

Ըստ նրա, տոմսերը մեծ արագությամբ են իրացվում: Տոմսեր գրեթե չեն մնացել նաև եզրափակչի համար:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-հուլիսի 1-ը: