21 մայիսի 2012 - 19:27 AMT
2012թ սեպտեմբերին Ղազախստանում կանցնեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորավարժություններ

2012թ սեպտեմբերին Ղազախստանում կանցկացվեն ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի զորավարժություններ: Այս մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ձևաչափով մամլո ասուլիսի ժամանակ: «Սեպտեմբերին Ղազախստանում նախատեսվում են ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի զորավարժություններ: Նման մասշտաբի զորավարժություններ մեզ մոտ անցկացվելու են առաջին անգամ: Մենք լրջորեն նախապատրաստվում ենք դրանց»,-հայտարարել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, համապատասխան կազմակերպչական միջոցառումներն արդեն անցկացվել են, այդ թվում` Աստանայում բանակցություններ են անցկացվել Ղազախստանի ՊՆ ղեկավարության հետ:

Բորդյուժան հույս է հայտնել, որ այս զորավարժությունները կանոնավոր բնույթ կկրեն, «և մենք կկարողանանք որոշ ժամանակ անց լիովին պատրաստ լինել խաղաղապահ առաքելություն իրականացնել ոչ միայն կազմակերպության մասնակից-երկրների տարածքներում, այլ նաև ՄԱԿ-ի ԱԽ մանդատով»: