21 մայիսի 2012 - 16:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բախում է տեղի ունեցել «Բազմազանության» շքերթի ժամանակ

«Բազմազանության» շքերթի և դրան դեմ արտահայտվող հայրենասիրական երգեր երգող երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում։ Այս մասին PanARMENIAN.Net–ի թղթակիցը հաղորդում է իրադարձության վայրից։

Ոստիկանությունն անմիջապես փորձել է բաժանել մասնակիցներն, սակայն բախումները պարբերաբար կրկնվում են ։

Դեմ արտահայտվող երիտասարադները բացականչում են՝ «Ամոթ», «Համասեռամոլությունը Հայաստանից դուրս» և այլն։

Ներկայումս ոստիկանությունը թույլ չի տալիս շքերթի դեմ արտահայտվող երիտասարդներին մտնել Նկարիչների տուն, որտեղ գտնվում են ակցիայի կազմակերպիչները, որի արդյունքում բախում է եղել ամբոխի և կարմիր բերետավորների միջև։

«Բազմազանության» շքերթին դեմ արտահայտվողները գերակշիռ թիվ են կազմում, նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։

ՖՈՏՈՇԱՐՔ