21 մայիսի 2012 - 17:54 AMT
Ճապոնիան Հայաստանի կողմից միշտ ընկալվել է որպես բարեկամ երկիր

Մայիսի 21-ին Ճապոնիայում նորանշանակ ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Քենիչիրո Սասաեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարության օրոք հայ-ճապոնական բազմաբնույթ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն:

Իր հերթին Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ Ճապոնիան Երևանի կողմից միշտ դիտվել ու շարունակում է դիտվել որպես բարեկամ երկիր, և որ նա իր համար պատվավոր է համարում այդ երկրում Հայաստանը ներկայացնելու հանգամանքը: