21 մայիսի 2012 - 17:42 AMT
Անանդ-Գելֆանդ մրցախաղի հաշիվը կրկին հավասարվել է

Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում ավարտվել է Վիշվանաթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարի 8-րդ տուրը:

Աշխարհի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով և կարողացել է իր առաջին հաղթանակը տանել: Խաղի հաշիվն է 4:4: Մայիսի 22-ին գրոսմայստերնեը հանգստանալու են: Խաղերը կվերսկսվեն մայիսի 23-ին, 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով խաղալու է Գելֆանդը: