21 մայիսի 2012 - 19:32 AMT
Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռը գետնին բախվելիս համակարգային խնդիրներ չի ունեցել

Ինդոնեզիայում մայիսի 9-ին վթարի ենթարկված SSJ-100 ինքնաթիռը գետնին բախվելիս համակարգային խնդիրներ չի ունեցել:

Ավիավթարի հետաքննության ինդոնեզա-ռուսական խմբի ներկայացուցիչը հաղորդել է, որ SSJ-100 ինքնաթիռի համակարգի վաղաժամկետ խափանում նախքան լեռանը բախվելը, չի եղել է:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ, ինքնաթիռի խցիկին նախաթռիչքային նկարներից դատելով, եզրակացրել էին, որ TAWS համակարգը անջատված է եղել:

Ինքնաթիռում եղել է 45 ուղևոր, այդ թվում` 8 ռուսներ, որոնք բոլորն էլ զոհվել են: