21 մայիսի 2012 - 19:56 AMT
Էստաֆետի ընթացքում Օլիմպիական ջահը որոշ ժամանակով մարել է

Մեծ Բրիտանիայում էստաֆետ անցնելիս Օլիմպիական կրակը որոշ ժամանակով մարել է: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մեծ Բրիտանիայում 2012թ Խաղերի կազմկոմիտեում փորձեցին արդարացնել տեղի ունեցածը, նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել ջահի այրիչի անսարքության պատճառով:

Մարած ջահը փոխարինվել է պահուստայինով, ուստի էստաֆետը շարունակվել է: Էստաֆետի պաշտոնական մեկնարկը տրվել է մայիսի 19-ին` Անգլիայի հարավ-արևմուտքում: