21 մայիսի 2012 - 21:08 AMT
Թբիլիսին հերքում է տեղեկություններն այն մասին, որ Վրաստանն ու ԱՄՆ բանակցում են իրանական պատժամիջոցների վերաբերյալ

Վրաստանն ու ԱՄՆ բանակցություններ չեն վարում Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online-ը», այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Վիկոլոզ Վաշակիձեն: Ըստ նրա, Վրաստանն, ընդհանուր առմամբ, կողմ է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանձևին, և հետևողականորեն իրականացնում է այն: