22 մայիսի 2012 - 14:21 AMT
Հայ շախմատիստները Ալբենայում մասնակցելու են միջազգային մրցաշարի

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթողներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Նելլի Աղինյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը մայիսի 26-ից հունիսի 3-ը կմասնակցեն Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվելիք օփենին:

Մրցաշարին մասնակցելու են 214 շախմատիստներ տարբեր երկրներից:

Մրցաշարի հաղթողը կստանա 6000 եվրո, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրածները` համապատասխանաբար 4000 և 2000 եվրո: