22 մայիսի 2012 - 14:27 AMT
Տիգրան Քոչարյան. Ես հակաերթի կազմակերպիչ չեմ

Տիգրան Քոչարյանը ժխտում է երեկ տեղի ունեցած «Բազմազանության» շքերթի հակաերթի կազմակերպման մասին իրեն հասցեագրված մեղադրանքը: Մամլո ասուլիսի ժամանակ գրող Մարինե Պետրոսյանը, խոսելով հակաերթի կազմակերպիչների մասին, ասաց, որ ստույգ կազմակերպիչներին չգիտի, բայց որպես հանձնարարություն կատարող նա նշեց բլոգեր Տիգրան Քոչարյանին, որն ավելի հայտնի է «Փիղ» մականունով:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը զանգահարեց Քոչարյանին, մեկնաբանություն ստանալու համար: Քոչարյանն ասաց, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր, և երեկ նրանք Կասկադի համալիրի մոտ բուռն քննարկումներ են ունեցել, ինչպես և մյուս մասնակիցները:

Բլոգերն, առհասարակ կարծում է, որ հակաշքերթը տեղի է ունեցել ինքնաբուխ, այլ ոչ թե կազմակերպվել է որևէ մեկի կողմից: