22 մայիսի 2012 - 18:08 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ–ն աջակցում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորելով գիտահետազոտական հզոր համակարգերի և ինտերնետի առկայությունը` պահանջված կադրերի պատրաստման հարցում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին տրամադրել է այս բուհի ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. սերվերային սենյակների պահարան, սերվեր, փոխանջատիչ, օպտիկա-մալուխային ցանցերի փոխարկիչներ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ: Վերջինիս հաշվին, ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից: Առանձին Wi-Fi անկյուն կգործի նաև համալսարանի գրադարանում: Այս մասին հաղորդում են ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից։