22 մայիսի 2012 - 19:15 AMT
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը Իտալիայում սկսել է պատրաստվել Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդին

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն արդեն ժամանել է մրցաշարի անցկացման վայր` իտալական Գաբիչե Մարե քաղաք, որտեղ սկսել է նախապատրաստվել վաղը կայանալիք Իսպանիայի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ առաջին հանդիպմանը: Ինչպես հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամլո ծառայությունը, այդ մասին հաղորդում է ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը: Նրա խոսքով` թիմն այսօր կանցկացնի մեկ մարզում:

Մայիսի 23-ին մեկնարկում է 2012թ.Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարը: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում մասնակցելու միակ ուղեգիրը: