22 մայիսի 2012 - 21:51 AMT
«Վեցնյակից» ԵՄ երկրները Իրանին ռուսականից տարբերվող առաջարկների փաթեթ կներկայացնեն

«Վեցնյակի» անդամ եվրոպական պետությունները մտադիր են Իրանին Ռուսաստանի առաջարկների փաթեթից տարբերվող առաջարկների փաթեթ ներկայացնել:

Ինչպես նշվում է Iran.ru կայքում, համապատասխան հայտարարությամբ բանակցությունների մեկնարկից մեկ օր առաջ հանդես է եկել ԵՄ Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մաննը: Նրա խոսքով` դա վկայում է «վեցնյակի» անդամ երկրների միջև առկա տարաձայնությունների մասին: Մաննը ընդգծել է նաև, որ բանակցությունների հաջողությունը կախված է Իրանից, բայց միևնույն ժամանակ շատ բան է կախված բանակցություններում բարենպաստ մթնոլորտից: