2 հուլիսի 2004 - 23:37 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԷՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ ՀԻՆԳ ՀԱՆՑԱԽՈՒՄԲ
2004 թվականի հինգ ամիսների ընթացքում Ռուսաստանի ներքին գործերի մարմինները ձերբակալել եւ Հայաստան են ուղարկել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 23 հանցագործի: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: Համապատասխանորեն հայ օրինապահները ձերբակալել են Ռուսաստանի ՆԳ մարմինների կողմից հետախուզվող 22 մարդու: Իր հերթին Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը տեղեկացրել է, որ այսօր Ռուսաստանում գործում է հինգ հանցախումբ, որոնց առաջնորդները հայեր են, եւ որոնք, մասնավորապես, զբաղվում են տնտեսական հանցագործություններով եւ պատվիրված սպանություններով: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռ.Նուրգալիեւն այսօր Երեւանում մասնակցել է Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության համատեղ կոլեգիայի նիստին: