24 մայիսի 2012 - 10:00 AMT
Amnesty International-ը ամենամյա զեկույցում քննադատել է Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին և մի շարք այլ երկրների

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում քննադատել է ռուսական իշխանություններին` հավաքներ կազմակերպելուն խոչընդոտելու, անհիմն ձերբակալությունների և մարդու այլ իրավունքներ խախտումների համար:

Զեկույցում մարդու իրավունքների խախտման համար խիստ քննադատության են ենթարկվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքմենիան և Իրանը:

Իրավապաշտպանները մի շարք երկրների կառավարությունների մեղադրել են նրանում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը նրանց համար 2-րդ պլանում է: