24 մայիսի 2012 - 09:35 AMT
«Հայկական ժամանակ». Գյուղատնտեսության փոխնախարարի «աչքալուսանքը» ցորենի թանկացման առթիվ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը իրենց թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացման միտում է նկատվում, քանի որ Ռուսաստանի որոշ տարածքներում երաշտի վտանգ կա:

«Եթե միջազգային շուկայում ցորենի գինը բարձրացավ, ապա բնական է, որ մեզ մոտ ևս կբարձրանա: Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում արդեն ահազանգ կա, որ այնտեղ երաշտ է լինելու: Բայց այս պահին ոչ ոք չի կարող միանշանակ ասել` ինչ կլինի»,- գրեթե ՀՀ քաղաքացիներին «աչքալուսանք» է արել փոխնախարար Սամվել Գալստյանը»,- գրում է թերթը: