Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում հանգստյան օրվանից հետո Վիշվանաթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարը վերսկսվել է:
9-րդ պարտիայում գրոսմայստերները ոչ ոքի են խաղացել: Ընդհանուր հաշիվն է 4.5:4.5:
Մամլո ասուլիսի ժամանակ Անանդը հայտարարել է, որ դեբյուտում թույլ է տվել բացթողում, որի արդյունքում սպիտակները առավելություն են ստացել` բաց դիրքում ունենալով 2 փիղ:
Երբ Գելֆանդին հարցրել են, արդյոք նա և Անանդը ընկերներ են, թե թշնամիներ, նա պատասխանել է, որ այս մրցախաղում իրենց կարելի է մրցակիցներ կոչել, սակայն իրեն ուրախացնում է այն փաստը, որ մրցախաղում կոռեկտ պայքար է ծավալվում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: