24 մայիսի 2012 - 12:21 AMT
Հայաստանը խորացնում է հարաբերությունները ԱՊՀ շրջանակներում

ՀՀ կառավարությունը մայիսի 24-ին հաստատել է արդյունաբերության ոլորտում համագործակցության և ԱՊՀ մասնակից պետությունների արդյունաբերական և զբոսաշրջային խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ այդ համաձայնագրերը, ինչպես նաև մի շարք ուրիշներ, կստորագրվեն մինչև տարեվերջ:

ԱՊՀ անդամ-պետությունների զբոսաշրջության խորհրդի մասին համաձայնագիրը կքննարկվի ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 30-ին Աշխաբադում: