24 մայիսի 2012 - 12:07 AMT
Կտրել են «Հաղթանակ» զբոսայգու ծառերը

Ոստիկանության աշխատակիցները երեկ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ապօրինի ծառահատում կատարելու համար բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1981 թ. ծնված Գրիգոր Խ.-ին։ Նրանք կտրել են 4 ծառ: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը` նշելով, որ կատարվում է հետաքննություն։