24 մայիսի 2012 - 18:30 AMT
Հունգարիայի խորհրդարանը վերանայել է ԶԼՄ-ների քննադատած օրենքը

Հունգարիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել միջազգային քննադատության արժանացած ԶԼՄ-ների մասին օրենքի լրամշակված տարբերակին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նոր տարբերակին կողմ է եղել 257 պատգամավոր, դեմ՝ 51-ը: Խորհրդարանում տեղերի երկու երրորդը զբաղեցնում են իշխող կուսակցության ներկայացուցիչները: ԵԽ-ն ողջունել է փոփոխություններն օրենքում, սակայն լիարժեք չի համարել դրանք:

Հունգարական ընդդիմությունը, իրավապաշտպաններն ու ԵՄ-ն բազմիցս էին մտահոգություն հայտնել Հունգարիայում մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ: