6 հուլիսի 2004 - 19:26 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են այդ երկրի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդին` հայերեն հեռուստա եւ ռադիոհեռարձակումներ սկսելու պահանջով: Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանություններն արտոնել են քրդերեն, ասորերեն եւ լազերեն հեռարձակումների կազմակերպումը: Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի «Զաման» թերթը, Ստամբուլում լույս տեսնող հայերեն «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը նշել է, որ հայկական ռադիոկայանի բացման նպատակով տեղի հայ համայնքը դրամահավաք է կազմակերպել: «Մենք հույս ունենք հանգանակել 300 հազար ԱՄՆ դոլար եւ ռադիոհեռարձակումներն սկսել արդեն մինչեւ տարեվերջ»,- ասել է Դինքը: