6 հուլիսի 2004 - 23:15 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դրական է գտնում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները: Այդ մասին Լավրովը հայտարարել է լրագրողներին իր հայ գործընկերոջ հետ կայացած բանակցությունների ավարտին: Նա նշել է, որ Հայաստանը ռուսաստանյան քաղաքականության գերակայություններից մեկն է: Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակից-երկիր է, որի հետ Ռուսաստանի մոտ ձեւավորվել են բարի եւ բարեկամական հարաբերություններ: Բանակցությունների ընթացքում քննարկվել է տնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը: Լավրովն արտահայտվել է լրացուցիչ տնտեսական կոնկրետ նախագծերի մշակման անհրաժեշտության օգտին: Բացի այդ, քննարկվել է տրանսպորտային բաղադրիչի զարգացման խնդիրը, եւ Ռուսաստանը պատրաստ է այդ հարցում քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, հայտարարել է Լավրովը: