24 մայիսի 2012 - 21:31 AMT
Վարչապետի և խորհրդարանի խոսնակի պաշտոնները կմնան ՀՀԿ-ին, նրանց ազգանունները կհրապարակվեն մինչև մայիսի 31

Վարչապետի և խորհրդարանի խոսնակի պաշտոնները կմնան Հայաստանի իշխող Հանրապետության կուսակցությանը: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին է հաղորդել փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ընդ որում նա չի նշել կոնկրետ ազգանուններ` հայտնելով, որ մինչև մայիսի 31 տեղի կունենա գործադիր մարմնի ևս մեկ նիստ, որի ժամանակ բոլոր հարցերը վերջնականապես կլուծվեն: Էդուարդ Շարմազանովը նաև չի մեկնաբանել` արդյոք կլինեն ՀՀԿ ընտրացուցակի անդամների նոր ինքնաբացարկներ պատգամավորի պաշտոնից` նշելով միայն, որ այժմ նրանք ընդհանուր առմամբ 69-ն են: