25 մայիսի 2012 - 15:16 AMT
«Ռոլան Գարոսի» առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Ադրիան Ունգուրի դեմ

Մայիսի 25-ին Փարիզում կայացել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի վիճակահանությունը: «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կխաղա ռումինացի Ադրիան Ունգուրի դեմ: Մրցաշարը սկսվում է մայիսի 27-ին Փարիզում և կավարտվի հունիսի 10-ին:

Նալբանդյանը մայիսի 25-ին Փարիզի Masters Guinot Mary Cohr մրցաշարում կհանդիպի ֆրանսիացի Ժուլյեն Բենետտոյի հետ: Սա կլինի թենիսիստների երրորդ պաշտոնական հանդիպումը, և 2:0 հաշվով առջևում է Նալբանդյանը: