ՄԱԳԱՏԷ-ն Իրանից հրավեր է ստացել 2013թ. Բուշերի ԱԷԿ այցելելու վերաբերյալ: Ինչպես գրում է «Ռոսբալտը», այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը:
Բուշերի ԱԷԿ-ը կառուցվել է ռուս մասնագետների ջանքերով Մոսկվայի և Թեհրանի միջև 1992թ. համաձայնության հիման վրա: 1995թ. պայմանագիր կնքվեց առաջին էներգաբլոկի կառուցման վերաբերյալ:
Ըստ որոշ տվյալների, Իրանի ստորգետնյա միջուկային ձեռնարկությունում հայտնաբերվել են 27%-տոկոսանոց ուրանի հետքեր, ինչը Թեհրանի հայտարարած 20% զգալիորեն ավելի է:
Այդ առնչությամբ ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է հետաքննություն անցկացնել: