26 մայիսի 2012 - 11:51 AMT
ՖԻՖԱ-ն կասեցրել է իր որոշումը Կոսովոյին ընկերական խաղեր անցկացնելու թույլտվության վերաբերյալ

ՖԻՖԱ-ն կասեցրել է իր որոշումը Կոսովոյին ընկերական խաղեր անցկացնելու թույլտվության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատտերը Բուդապեշտում

«Մենք հանդիպում կանցկացնենք Սերբիայի ֆեդերացիայի հետ հաջորդ ուրբաթ օրը Ցյուրիխում: Այդ հարցի շուրջ որոշում կկայացվի մայիսի 29-ին»,-հայտարարել է Բլատտերը:

Կոսովոն անկախություն հռչակեց Սերբիայից 2008թ. ձմռանը: ՖԻՖԱ-ն հրաժարվեց ճանաչել այդ երկրի ազգային հավաքականը, քանի որ Կոսովոն չի անդամակցում ՄԱԿ-ին: