Շուրջ 90 մարդ, այդ թվում 25 երեխա է զոհվել Սիրիայի Հոմս գավառի Խուլա քաղաքում կառավարական զորքերի գործողության արդյունքում, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին, հղում անելով OSDH-ին, որ ռազմական գործողության արդյունքում 50 մարդ է սպանվել:
Արևմտյան ԶԼՄ-ները կանոնավոր կերպով հրապարակում են OSDH տրամադրած տվյալները: