26 մայիսի 2012 - 19:11 AMT
Վատիկանը հաստատել է Հռոմի Պապի անձնական սպասավորի ձերբակալության մասին տեղեկատվությունը

Վատիկանի մամլո ծառայությունը հաստատել է Հռոմի Պապի անձնական սպասավորի ձերբակալության մասին տեղեկատվությունը, որին կասկածում են Սրբազան գահի գաղտնիքները բացելու մեջ, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի հայտարարությանը:

Կասկածյալը Պապի անձնական սպասավորներից մեկն է` Պաոլո Գաբրիելեն: Ժանդարմերիան նրան կասկածում է Վատիկանի գաղտնի փաստաթղթերից տեղեկատվության անօրինական հրապարակման մեջ:

Հետաքննությունը վարել են Վատիկանի անվտանգությնա ուժերը կարդինալների հատուկ հանձնաժողովի հանձնարարականով: