9 հուլիսի 2004 - 22:53 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՊԱԿԻՍՏԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՎ ՔԱՇԻՄԻՐՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ադրբեջանն ու Պակիստանն աջակցում են միմյանց ղարաբաղյան եւ քաշիմիրյան հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նախօրեին Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեր հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցերը: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ այդ հակամարտությունները խաղաղ, արդար լուծում գտնեն միջազգային իրավական նորմերի շրջանակներում», - ասել է Ի.Ալիեւը: